ՄՊ2021 – Օր 39 – Մնալ
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 39՝ Մնալ
Եթե սիրում եք ինձ, իմ պատվիրանները պահեցե՛ք։ Եվ ես կաղաչեմ Հորը, և նա ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի։ Նա ճշմարտության Հոգին է, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Դուք ճանաչում եք նրան, որովհետև նա ձեզ հետ է մնում և ձեր մեջ է լինելու։ – Հիսուս (Հովհաննես 14:15-17)
Հայրը, Որդին և Սուրբ Հոգին բացահայտվում են Քրիստոսի այս խոսքերում։ Աստծո մեջ մնալը նշանակում է ճանաչել Աստծուն։ Ճանաչելը պարտադիր չէ, որ նշանակի հասկանալ, սակայն այն նշանակում է ընդունել և գործել սիրելու Նրա պատվիրանին համապատասխան։ Մեծ պահքի ճանապարհի նպատակը Քրիստոսի մեջ մնալն է, և հետևաբար՝ սիրելը։
Գրաֆիկա՝ Publicdomainpictures.net












Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։