ՄՊ2021 – Օր 6 – Միջանկյալ
Բարի գալուստ Մեծ պահքի 2021թ. ուղևորություն.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
Տ. Վազգեն Մովսեսյանի կողմից
«Քամին փչում է, ուր ուզում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս և ուր է գնում. այնպես էլ ամեն ոք, ով ծնված է Հոգուց»։ – Հիսուս (Հովհաննես 3:8)
Օր 6. Մեջտեղում
Ոչ վաղ անցյալում մենք կարող էինք տեսնել՝ մեր աչքերով կամ մտքի աչքով, երկու հեռախոսների միջև եղած կապը։ Հեռախոսից, որով խոսում էինք, լար էր դուրս գալիս և մտնում այն մարդու հեռախոսի մեջ, ում հետ խոսում էինք։ Եվ նույնիսկ եթե մենք չէինք հասկանում տեխնոլոգիան, մենք գիտեինք, որ այդ հեռախոսները միացնող ամուր լարեր կան՝ անկախ նրանից, թե դրանք հարևան սենյակում էին, քաղաքի մյուս ծայրում, թե երկրի մյուս կողմում։ Այսօր մենք վերցնում ենք բջջային հեռախոսը և խոսում մոլորակի մեկ այլ վայրում գտնվող մարդու հետ։ Այդ երկու հեռախոսների միջև լարեր չկան։ Մենք խոսում և լսում ենք՝ առանց իմանալու, թե ինչ կա մեջտեղում, բայց վստահ ենք, որ ինչ-որ բան կա, որը փոխանցում է այդ ձայնային ալիքները երկու հեռախոսների միջև։ Մենք խոսում և լսում ենք Աստծուն՝ առանց տեսնելու, թե ինչ կա մեր միջև, բայց գիտենք, որ պետք է լինի մի բան, որը կապում է մեզ։ Փնտրեք այդ կապերը՝ բարի գործ կամ արարք, մոր աղոթքը մեր համար, մեր աչքերից թափվող արցունքը, որը մեր կարեկցանքի նշանն է։ Դա գործող Հոգին է։






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։