ՄՊ2021 – Օր 5 – Լռություն
Բարի գալուստ 2021 թվականի Մեծ պահքի ուղևորություն. Հավատքը հետհամավարակային աշխարհում
Ամենօրյա խորհրդածություններ Մեծ պահքի ընթացքում
Հեղինակ՝ Տեր Վազգեն Մովսեսյան
Օր 5. Լռություն
Այս ասացին՝ Նրան փորձելու համար, որպեսզի Նրա դեմ մեղադրանք ունենան։ Բայց Հիսուսը խոնարհվեց և մատով գրում էր գետնին՝ կարծես թե չլսելով։ (Հովհաննես 8)
Կյանքի ընթացքը՝ իր անկանխատեսելի շրջադարձերով, պահանջում է մեր արձագանքը։ Հաճախ մենք հարկադրված ենք լինում արձագանքել խոսքով։ Ճարպիկ մի խոսք կամ իմաստալից դիտողություն հեշտ ու արագ միջոցներ են իրավիճակի վերաբերյալ մեր ընկալումը կիսելու համար։ Խոսքերը փոխանցում են մտքեր, ձևակերպում գաղափարներ։ Սակայն լռությունը՝ կյանքի հանդեպ թերագնահատված արձագանքը, երբեմն ավելի անհրաժեշտ է, քան մեր խոսքերը, որպեսզի իսկապես հասկանանք մեզ շրջապատող իրականությունը։ Լռությունը՝ հոգու լուռ արտահայտությունը, կարող է առաջնորդել դեպի խաղաղություն։







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։