ՄՊ2021 – Օր 4 – Համառություն
Բարի գալուստ Մեծ պահքի 2021 թվականի ուղևորություն՝ Հավատքը հետհամավարակային աշխարհում
Ամենօրյա խորհրդածություններ Մեծ պահքի ընթացքում
Հեղինակ՝ Տեր Վազգեն Մովսեսյան
Օր 4՝ Համառություն
«Մի՞թե Աստված արդարություն չի անի իր ընտրյալներին, որոնք գիշեր ու ցերեկ աղաղակում են իրեն, թեպետ և համբերում է նրանց»։ – Հիսուս (Ղուկաս 18)
Օտար մի մարմին՝ մարսագնաց, այսօր վայրէջք կատարեց Մարսի հողի վրա։ Մարսագնացի անունը «Համառություն» է։ Այն անցյալ տարի NASA-ի կողմից ուղարկվել էր Մարս և այսօր հասավ նպատակակետին։ NASA-ն նշում է, որ անունն ընտրվել է որպես «վկայություն այն ոգու, որը հնարավոր դարձրեց առաքելության մեկնարկը և դեպի Մարս ուղևորությունը»։ Հազարամյակներ շարունակ մարդիկ նայել են երկնքին և հարց տվել, թե ինչ են նշանակում գիշերային այդ պայծառ լույսերը։ Վերջին մի քանի հազարամյակների ընթացքում մարդիկ քարտեզագրել են այդ երկինքը և միայն երազել այն մասին, թե ինչ կարող է լինել այնտեղ։ Միայն անցյալ դարում շարժիչներն ու հրթիռային տեխնոլոգիաները անհնարինը դարձրին հնարավոր։ Այսօր մենք նայում ենք մեր առջև դրված այն ամենին, ինչ թվում է անհնարին առաքելություն՝ մարդկային սրտի փափկացումը, մերձավորի հանդեպ սերը և «սրերը խոփերի վերածելը»։ (Եսայի 2։4) Համառությունը մարդկային ոգու՝ երազանքից չհրաժարվելու կարողությունն է։
Պատկեր՝ NASA – «Համառություն» (Perseverance) մարսագնացն այսօր վայրէջք է կատարում։







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։