Մեծ Պահքի ուղերձ 2020, 40-ից 26-րդ օրը
Friday, March 20 – Lenten Journey 2020 Day 26 of 40
Կեղծ հպարտության դեմ պայքարելը հարկավոր է, քանի որ այն շատ հեշտությամբ է ձեռք բերվում։ Հատկապես Մեծ պահքի ընթացքում շատ հեշտ է ինքնավստահորեն պարծենալ՝ ասելով. «Տե՛ս ինձ, ես անում եմ մի բան, որ ուրիշները չեն կարող»։ Համոզվե՛ք, որ միջոցները չեն դարձել ավելի կարևոր, քան մեր ջանքերի նպատակը։ Մեծ պահքը ինքնակատարելագործման մասին է՝ մեր հարաբերությունները բարելավելու և դրանով իսկ մեր աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Սննդային սահմանափակումները, աղոթքի ինտենսիվ կյանքը, ինչպես նաև մեզ ու մեր տաղանդները զոհաբերելը այն միջոցներն են, որոնցով մենք հասկանում ենք կյանքի էությունը և այն, ինչ անհրաժեշտ է Աստծո և շրջապատի հետ ներդաշնակ ապրելու համար։ Մեր Տերը զգուշացնում է մեզ. «Երբ ողորմություն ես տալիս, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը, որպեսզի քո ողորմությունը լինի գաղտնի» (Մատթեոս 6:3)։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։