Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 24-րդ օրը (40-ից)
Չորեքշաբթի, մարտի 18 – Մեծ պահքի ուղևորություն 2020, 40-ից 24-րդ օրը
Մարդիկ, ովքեր դրական հետք են թողել հասարակության և կյանքի վրա ու պատմության մեջ մնացել են իրենց բարի գործերով, ունեն մի ընդհանուր հատկանիշ, որը հաճախ հանդիպում է նրանց կենսագրություններում։ Նրանք պատրաստակամ են եղել զոհաբերելու իրենց անձն ու տաղանդը՝ օգտագործելով դրանք առանց որևէ սահմանափակման։ Սա, սակայն, չպետք է շփոթել ցածր ինքնագնահատականի հետ. իսկական զոհաբերությունը բխում է դրական ինքնաճանաչումից։ Աստված Ձեզ առատորեն օժտել է յուրահատուկ տաղանդով, և Տնտեսի շաբաթվա ընթացքում (Ղուկաս 16:1-13) հնարավորություններ փնտրեք այն ազատորեն ծառայեցնելու։ «Ձրի ստացաք, ձրի էլ տվեք», - ասում է Հիսուսը (Մատթեոս 10:8)։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։