Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 23-րդ օրը (40-ից)
Երեքշաբթի, մարտի 17 – Մեծ պահքի ուղի 2020, օր 23՝ 40-ից
Տնտեսի շաբաթվա ընթացքում (Ղուկաս 16:1-13) Դուք գույքագրում եք Ձեր տաղանդները՝ հասկանալու համար, թե ինչպես կարող եք ավելի լավ կառավարել Ձեր կյանքը։ Որպես Աստծո արարած՝ Դուք յուրահատուկ եք, և յուրաքանչյուրս էլ յուրահատուկ ենք, հետևաբար՝ մենք հավասար չենք։ Սա է յուրահատուկ լինելու սահմանումը։ Պողոս առաքյալը հիշեցնում է մեզ. «Բայց յուրաքանչյուրին տրվում է Հոգու հայտնությունը՝ ընդհանուր օգտի համար» (Ա Կորնթ. 12:7)։ Ձեր յուրահատկությունը նշելը տեղիք չի տալիս նախանձի, քանի որ իրականում մրցակցություն գոյություն չունի. ընդհակառակը, մենք բոլորս Աստծո զավակներն ենք, որոնք օգտագործում են մեզ բնորոշ հատուկ տաղանդը՝ ի բարօրություն հասարակության։ Նախանձը պետք է հեռացնել մեր էությունից, քանի որ իրականում մեր յուրահատկությունը և մեր տաղանդի կիսումը մեզ նմանակը չունեցող են դարձնում Աստծո առաջ։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։