Սուրբ Ավետարանիչների «առանցքային» պատգամը
Ծխական քահանայի ուղերձը «Բանալի» տեղեկագրից՝ 16 հոկտեմբերի 2011
Բարի լուրն այն է, որ Աստված սիրում է Ձեզ: (Հովհաննես 3:16) Նա այնքան է սիրում Ձեզ, որ շնորհում է Ձեզ կյանք և առատ կյանք: (Հովհաննես 10:10) Եվ Նա ցանկանում է, որ Դուք վայելեք Իր սերը հավիտյան: (Հովհաննես 11:26) Սա է Բարի լուրը: Սա է այն «ավետարանական» պատգամը, որը քարոզել են վաղեմի Ավետարանիչները և որը շարունակում է մնալ Քրիստոնեական եկեղեցու հիմնական պատգամը:
Այս շաբաթ Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակը: Նոր Կտակարանի չորս Ավետարանները կրում են նրանց անունները և պատմում են մեր աշխարհում Քրիստոսի կյանքի մասին: Ավետարանն այսօր էլ անփոփոխ է: Այն սիրո, հավատի և հույսի պատգամ է: Ավետարանը կենդանի է և հասնում է մեզ՝ մեր ծխական համայնքի ծառայության միջոցով: Այսօր հրավեր է ուղղված մեզ բոլորիս՝ ընթերցելու ավետարանները և Ավետարանը դարձնելու մեր կյանքի իրականությունը:
… Այսօրվա ընթերցումը մատնանշում է Քրիստոնեական եկեղեցու «առաքելությունը»: Հենց այս նպատակով Հիսուսը եկավ այս աշխարհ: Հենց այս նպատակով էլ մենք շարունակում ենք այս Սուրբ գործը:
Այսօրվա ընթերցումը Ղուկասի ավետարանից՝ 4:17 և հաջորդող համարները:
«Տիրոջ Հոգին իմ վրա է, որովհետև Նա օծեց ինձ աղքատներին ավետարանելու, ինձ ուղարկեց բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, ճնշվածներին ազատելու և Տիրոջ ընդունելի տարին հռչակելու»:
~ Հայր Վազգեն
Այս ուղերձը մանրամասն ներկայացված է www.youtube.com/armodoxy հասցեով
*«Բանալին» Գլենդելի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու շաբաթաթերթն է, Կալիֆոռնիա: Հիսուսը հարցրեց աշակերտներին. «Դուք ո՞ւմ եք Ինձ համարում»: Պետրոսը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծո Որդին»: Հիսուսը խոստացավ Թագավորության բանալիները հավատքի այս դավանության համար (Մտթ. 16): Գլենդելի Սուրբ Պետրոս ծխում մեր հավատքն ու գործերը հիմնված են հավատքի հենց այդ դավանության վրա: Սա այն բանալին է, որը բացում է քրիստոնյաների մեր ուղու դռները…





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։