Նախերգանք Մեծ պահքին
Next Step #36 — February 18, 2009
Մեծ պահքի շրջանին ընդառաջ՝ այս փոդքաստը մեր ուշադրությունը հրավիրում է դեպի պահքը։ Հարցերը շատ են։ Ի՞նչ է այն։ Ինչպե՞ս պետք է պատրաստվենք դրան։ Ինչո՞ւ է խորանի վարագույրը փակվում։ Ինչո՞ւ չենք կարող հաղորդություն ստանալ։ Եվ այսպես շարունակ... Տեր Վազգենը պատասխանում է այս բոլոր հարցերին և բացատրում է այն արարողությունները, որոնք տեղի են ունենում այս շրջանում։ Նա նաև անդրադառնում է Ղևոնդյանց և Վարդանանց տոներին՝ հենց այնքան, որքան անհրաժեշտ է մեր մտորումները խթանելու համար... Ավելին՝ հաջորդ շաբաթ։
Դարվինի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ՝ Հրաչ Չիլինգիրյանի հետ «Համաշխարհային հեռանկար» բաժնում քննարկվում են մի շարք կետեր, որոնք լույս են սփռում էվոլյուցիայի և արարչագործության հարցերի վրա։
Երաժշտական ձևավորումը՝ «Ղափամա»՝ Zulal-ի կատարմամբ, հայկական ակապելլա եռյակի համանուն ալբոմից։
թարմացված է 032221 mm











Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։