ՄՊ2021 – Օր 36 – Ազատություն
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 36. Ազատություն
«Տիրոջ Հոգին Իմ վրա է, որովհետև Նա Ինձ օծեց աղքատներին ավետարանելու. Ինձ ուղարկեց բժշկելու սրտաբեկներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, ճնշվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին հռչակելու»։ … Այսօր այս Գիրքը կատարվեց Ձեր լսածի մեջ։ – Հիսուս (Ղուկաս 4.17-21)
Հիսուսի պատգամը ազատության մասին էր։ Քրիստոսի միջոցով և Նրանից եկող ազատագրումը ստրկությունից լիակատար է և չի սահմանափակվում միայն հոգևոր ըմբռնմամբ։ Նա ազատում է թե՛ աղքատներին, թե՛ սրտաբեկներին, թե՛ ճնշվածներին, թե՛ կույրերին։ Մեծ պահքի ուղին նշանակում է հեռանալ այն ամենից, ինչ կապում է Ձեզ և խոչընդոտում այդ ազատությունը վայելելուն։
Գրաֆիկա՝ Publicdomainpictures.net







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։