ՄՊ2021 – Օր 35 – Հիմունքներ
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 35. Հիմքեր
Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով։ Սա է մեծագույն և առաջին պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. սիրի՛ր մերձավորիդ քեզ պես։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները։ – Հիսուս (Մատթեոս 22)
Մենք թևակոխում ենք Մեծ պահքի մեր ուղու վերջին շաբաթը: Համավարակով նշանավորված կյանքը բազմաթիվ առումներով բարդացրել է մեր առօրյան: Կյանքի հիմքերը, պարզ «էությունը» գտնելը Մեծ պահքի ուղու մի մասն է: Հիսուսը վեր է դասում օրենքն ու մարգարեներին և խորապես հռչակում սիրո պատգամը՝ առ Աստված և առ մերձավոր: Տեսե՛ք և գտե՛ք կյանքի հիմքերն այսօր, դրանք այնքան էլ չեն տարբերվում այն ամենից, ինչը կյանքի հիմքն է եղել ի սկզբանե:
Գրաֆիկա՝ publicdomainvectors.org







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։