ՄՊ2021 – Օր 15 – Խթան
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 15. Գործարկիչ
«Եվ երբ ուշքի եկավ, ասաց. “Իմ հոր քանի՞ վարձկաններ հացի առատություն ունեն, իսկ ես սովից մեռնում եմ։ Վեր կենամ, գնամ իմ հոր մոտ և ասեմ նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, և այլևս արժանի չեմ կոչվելու քո որդին. ինձ քո վարձկաններից մեկի պես դարձրո՛ւ”»։ – Հիսուս (Ղուկաս 15:17-19)
Կյանքը կարելի է համեմատել ատրակցիոնի հետ՝ իր վերելքներով ու վայրէջքներով։ Որոշ վերելքներ այնքան բարձր են, որ արագորեն ցած են նետում մեզ։ Մեր անկման խորքերից վերելքը կարող է դանդաղ լինել, բայց՝ հաստատուն։ Ուղու վրա կան անջատիչներ, որոնք ստիպում են ատրակցիոնի սայլակին բարձրանալ կամ բնականոն կերպով սահել ներքև։ Կան նաև անվերադարձ կետեր, հատկապես այն պահին, երբ մենք նստում ենք սայլակի մեջ, և ուղեկցորդն արձակում է արգելակը՝ մեր ոլորաններով լի ճամփորդության համար։ Իհարկե, Մեծ պահքի նպատակն է վերականգնել կյանքի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի մենք ավելին լինենք, քան պարզապես ուղեգծով սահող սայլակ։ Ի՞նչն է մեզ դրդում ասելու «բավական է» վայրէջքներին։ Ի՞նչն է մեզ դրդում վերադառնալ անվտանգությանը, տուն, դեպի Աստված։








Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։