ՄՊ2021 – Օր 14 – Կենտրոնական կետ
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 14՝ Կիզակետ
Եւ ոչ շատ օրեր անց կրտսեր որդին, ամէն ինչ հաւաքելով, գնաց հեռաւոր մի երկիր եւ այնտեղ անառակութեամբ վատնեց իր ունեցուածքը: -Հիսուս (Ղուկաս 15:13)
Ասում են, թե սովորությունը արհամարհանք է ծնում: Երկու որդիների մասին առակը, որը պատմում է Հիսուսը և որն արձանագրված է Սուրբ Ղուկասի Ավետարանում, սովորաբար անվանում են Անառակ որդու առակ: Պատմության իմաստը տուն վերադառնալու, սխալները գիտակցելու և անառակ կյանքից հեռանալու մասին է: «Անառակ» բնորոշումը կարող է մեր ուշադրությունը շեղել դեպի սխալ գործողություն՝ դեպի մեղքը, այլ ոչ թե դեպի ապաշխարությունը: Մեծ պահքի ընթացքում մենք կենտրոնացնում ենք մեր զգայարանները՝ խուսափելու համար սխալ ուղղորդումից և կենտրոնանալու այն կետի վրա, թե ուր ենք մենք գնում:
Պատկեր՝ Wallpaperfare.com







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։