ՄՊ 2021 – Օր 13 – Քննադատություն
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 13. Քննադատություն
«Կի՛ն, ո՞ւր են նրանք. ոչ ո՞ք չդատապարտեց քեզ»։ … «Ե՛ս էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛ և այսուհետև այլևս մի՛ մեղանչիր»։ – Հիսուս (Հովհաննես 8:10-11)
Քննադատությունը կարող է ցավալի լինել զգայուն հոգու համար։ Հաճախ այն այդպիսին է լինում, հատկապես երբ ուղղված է անձի բնավորությանը։ Մեծ պահքի ընթացքում Դուք համեստեցնում եք Ձեր կյանքն ու սովորությունները, ավելացնում Ձեր աղոթքի ժամանակն ու որակը՝ ինքնակատարելագործումը որպես նպատակ ունենալով։ Լսեք քննադատության ձայնը։ Արդյո՞ք այն դրսից է գալիս, թե՞ ներսից։ Արդյո՞ք դրսից եկողները կարևոր են։ Իսկ ներսից եկողը Ձեր ամենախիստ քննադա՞տն է։ Այսօր լսեք Հիսուսի ձայնը։ Ինքնավստահությունը ինքնակատարելագործման ուղղությամբ կատարված մի քայլ է։
Պատկերը՝ Pixabay







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։