ՄՊ 2021 – Օր 2 – Սերմեր
Բարի գալուստ 2021 թվականի Մեծ պահքի ուղևորությանը. Հավատքը հետհամավարակային աշխարհում
Տեր Վազգեն Մովսեսյանի ամենօրյա խորհրդածությունները Մեծ պահքի ընթացքում
Օր 2. Սերմեր
«...քանզի ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ “այստեղից այնտեղ տեղափոխվի՛ր”, և այն կտեղափոխվի. և ձեզ համար ոչինչ անհնարին չի լինի»։ – Հիսուս, (Մատթեոս 17:20)
Որքա՞ն է մանանեխի հատիկի չափը։ 2 միլիմետր։ Արդյո՞ք սա այնքան հավատ է, որքան մեզ անհրաժեշտ է թվացյալ անհնարին գործեր կատարելու համար։ Որքա՞ն է կորոնավիրուսի չափը։ 70 նանոմետր (միլիոն անգամ ավելի փոքր, քան միլիմետրը)։ Համավարակը ցնցել է մեզ։ Մենք կորցրել ենք բարության հանդեպ վստահությունն ու համոզվածությունը։ Ի՞նչ է հավատը։ Եվ ինչպե՞ս է այն տեղավորվում մեր կյանքի հավասարման մեջ։ Այն կարող է լեռներ տեղաշարժել, և, անշուշտ, կան լեռներ, որոնք տեղաշարժվելու կարիք ունեն։







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։