Մեծ պահքի ուղերձ 2021 – Հավատքը համավարակից հետո աշխարհում – Օր 1
Բարի գալուստ Մեծ պահքի 2021 թվականի ուղևորություն՝ Հավատքը հետհամավարակային աշխարհում
Տեր Վազգեն Մովսեսյանի ամենօրյա խորհրդածությունները Մեծ պահքի ընթացքում
Օր 1. Առանց պատրվակների
«Որ քաղաքն էլ մտնեք, և ձեզ ընդունեն, կերե՛ք այն, ինչ ձեր առաջ դնեն։ Բժշկե՛ք այնտեղ եղող հիվանդներին և ասե՛ք նրանց. “Աստծո արքայությունը մոտեցել է ձեզ”։ Իսկ որ քաղաքն էլ մտնեք, և ձեզ չընդունեն, դո՛ւրս ելեք նրա հրապարակները և ասե՛ք. “Ձեր քաղաքի փոշին, որ կպել է մեր ոտքերին, սրբում ենք ձեր դեմ. բայց սա իմացե՛ք, որ Աստծո արքայությունը մոտեցել է ձեզ”»։ – Հիսուս (Ղուկաս 10:8-11)
Պատկերացրեք, որ Դուք լսում եք նման մի հայտարարություն։ Պատկերացրեք, որ Աստծո Արքայությունը մոտեցել է Ձեզ, այնքան մոտ, որ Դուք կարող եք տեսնել, զգալ, շոշափել, լսել և համտեսել այն։ Արքայությունը՝ բարությունը, կապը հավերժության և տիեզերքի հետ, Ձեր ունեցած ամեն երազանքի խոստումն ու կատարումը, մոտեցել է Ձեզ։ Դուք հնարավորություն ունեք ընդունելու այն։ Դուք հնարավորություն ունեք նաև կորցնելու այն։







Դժվար չէ պատկերացնելը. ես հաճախ եմ տեսնում մարդկանց, որոնք անտեսում են մեզ անընդհատ շրջապատող օրհնությունների առատությունը։ Եվ ճիշտն ասած, մեզանից յուրաքանչյուրի համար շատ հեշտ է բաց թողնել Աստծո օրհնությունների (և Աստծո ներկայության) զգացողությունը մեր կյանքում, երբ կենտրոնացած չենք զգալու, ողջունելու, տոկալու, ընդունելու և Նրա հավերժական Սիրո պարգևը կիսելու վրա։ Շնորհակալություն այս ամենօրյա խորհրդածությունները ներկայացնելու համար։