Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 3-րդ օրը (40-ից)
Չորեքշաբթի, փետրվարի 26 – Մեծ պահք 2020, 40-օրյա շրջանի 3-րդ օր
Ժամանակը չափվում է ժամացույցի սլաքների թկթկոցով, ինչպես նաև բնության փոփոխությամբ, երբ ձմեռը տեղի է տալիս գարնանը։ Մեր շուրջը կյանքը փոխվում է, և մենք՝ նույնպես։ Մի՛ ընդդիմացեք փոփոխություններին, այլ Մեծ պահքի ընթացքում ուշադրություն դարձրեք ձեր կյանքում տեղի ունեցող փոքր ու նուրբ տեղաշարժերին։ Հիսուսը հիշեցնում է մեզ. «Հողմը, ուր կամենում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս և ուր է գնում. այնպես է ամեն մարդ, որ ծնված է Հոգուց» (Հովհաննես 3:8)։ Հոգին առաջնորդում է Ձեզ։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։