Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 2-րդ օրը (40-ից)
Երեքշաբթի, փետրվարի 25 – Մեծ պահք 2020, 40-օրյա շրջանի 2-րդ օրը
Պահքը ֆիզիկական մի վիճակ է, որը հիշեցնում է մեզ մեր հոգևոր աճի մասին։ Պահեցողությամբ մենք հրաժարվում ենք կերակուրներից ու հաճույքներից և այդպիսով գտնում այն, ինչն իսկապես անհրաժեշտ է գոյատևելու, ապրելու և, ի վերջո, մեր ընտանիքի, ընկերների ու մերձավորների հետ խաղաղության և ներդաշնակության մեջ քայլելու համար։ Սոված ժամանակ Հիսուսը փորձության ենթարկվեց քարերը հացի վերածելու համար։ «Մարդ միայն հացով չի ապրում,- ասում է մեր Տերը,- այլ Աստծու բերանից ելնող ամեն խոսքով» (Մատթեոս 4:4)։ Կատարե՛ք Ձեր կյանքի վերլուծությունը և գտե՛ք, թե որն է էականը, իսկ ինչ ավելորդ բան կարելի է մի կողմ դնել։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։