Սահմաններ – DM#4
Արմոդոքսին այսօր
Ամենօրյա ուղերձ #4. Սահմանափակումներ
Հիսուսը հաճախ էր քննադատության ենթարկվում այն մարդկանց կողմից, ովքեր օրենքն ու պատվիրանները շատերից լավ էին ճանաչում։ Նրանք ինքնավստահ էին իրենց գիտելիքների հարցում և համոզել էին նաև ուրիշներին։ Մարկոս ավետարանիչը հիշում է, որ «օրենքի ուսուցիչներից» ոմանք Հիսուսին մեղադրում էին հայհոյանքի մեջ, քանի որ Նա համարձակվում էր ներել մեղքերը։ «Ո՞վ կարող է մեղքերը ներել, եթե ոչ միայն Աստված»,- մտածում էին նրանք։
Հիսուսը հարցը շրջեց նրանց դեմ։ «Ո՞րն է ավելի հեշտ,- հարցրեց Նա,- ասել այս անդամալույծին՝ «Քո մեղքերը ներված են», թե՞ ասել՝ «Վեր կաց, վերցրու մահիճդ և քայլիր»։ Հիսուսը դուրս եկավ այն չափանիշներից, որոնք ուրիշներն էին պարտադրում Իրեն, և երբ խոսքը վերաբերում էր մարդկանց հանդեպ սիրուն, Նա հրաժարվեց սահմանափակել Իրեն։ (Մարկոս 2:6-12)
Հաճախ մենք մեզ զգում ենք շրջափակված և շփոթված մեր հանգամանքների պատճառով։ Մենք մտածում ենք մեր բանտարկությունից դուրս գալու մասին, սակայն այդ մտորումները վերածվում են չափից ավելի վերլուծության, ինչը հանգեցնում է անգործության։ Մեզանից պահանջվում է միայն ձգտել, դուրս գալ մեր սահմանափակումներից և բացահայտել մի աշխարհ, որի գոյության մասին նույնիսկ չէինք կասկածում։
Արմոդոքսիայի ուժը փորձարկվել է մի երկրում և մի ժողովրդի հետ, որոնք չեն ապրել ուրիշների կողմից պարտադրված սահմանափակումներով, այլ օգտվել են Աստծուց եկող անսահմանափակ ներուժից։
Աղոթք Սուրբ Ներսես Շնորհալուց,
Անմահության աղբյուր, թող իմ սրտից հոսեն ապաշխարության արցունքներ՝ պոռնիկի արցունքների պես, որպեսզի լվանամ հոգուս մեղքերը։ Ողորմիր ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։

Epostle.net

2009 Տեր Վազգեն
🙏