Ծննդյան պահք 50. Քրիստոսը Սուրբ Ծննդյան տոնին
Մեծ պահք 50. Քրիստոսը Սուրբ Ծննդյան մեջ
Արդյո՞ք դեկտեմբերի 26-ին արթնացել եք՝ մտածելով, թե ուր անհետացավ Սուրբ Ծնունդը։ Սուրբծննդյան շարականները դադարել են հնչել, իսկ խանութներն անցել են «վերադարձի» ռեժիմի։
Ամեն տարի մենք գիտակցում ենք, որ Սուրբ Ծնունդը պետք է ավելին լինի, քան այն եռուզեռը, որը մեզ մղում է ծառայելու տնտեսությանը։ Մենք բոլորս գիտենք, որ Սուրբ Ծննդյան մեջ կա Քրիստոս։ Եվ եթե բախտներս բերի, հնարավորություն կունենանք կարդալու մի պատմություն, դիտելու մի ֆիլմ կամ խորհելու մի շարականի շուրջ, որը մեզ տեղափոխում է մսուր, որտեղ մանուկ Հիսուսի գլուխը դնելու համար օրորոց չկա։ Բայց վերջում, արդյո՞ք գտել ենք Քրիստոսին Սուրբ Ծննդյան մեջ։
Մեծ պահքի շրջանը Սուրբ Ծննդյանը նախապատրաստվելու ժամանակ է։ Սուրբ Ծննդյան օրը Հայ եկեղեցում մենք հռչակում ենք՝ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»։ Հաճախ այդ խոսքերն ասվում են մեխանիկորեն՝ առանց մտածելու այն ամբողջական ազդեցության մասին, որ դրանք պետք է ունենան մեր կյանքում։ Ի՞նչ է նշանակում, որ Քրիստոս ծնվեց։ Կամ հայտնվեց։ Եթե Տիեզերքի Արարիչը, եթե Նա, ով Ձեզ շունչ է տվել, մեր մեջ է, արդյո՞ք մենք Նրան միայն քաղաքավարի գլխով կողջունենք, թե՞ մեր ցնցումն ու ակնածանքը մեզ կպատեն այնքան, որ կդողանք։ Երկու հազար տարի է՝ մարդիկ հարցադրումներ են անում Քրիստոսի իմաստի մասին և պատասխանում այնպիսի ձևերով, որոնք նրանց հոգևոր բավարարվածություն կամ անաշխարհիկ տանջանք են պատճառել։
Հայ եկեղեցում Մեծ պահքի շրջանը 50 օր է տևում։ Այն ավարտվում է Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 6-ին։ Այս օրը մենք անվանում ենք Աստվածհայտնություն, որը նշանակում է Աստծո հայտնություն։ Այսօր ես հրավիրում եմ Ձեզ միանալ ինձ՝ առաջիկա 50 օրերի ընթացքում Մեծ պահքի այս ճանապարհորդությանը։ Մենք անդրադառնալու ենք Հիսուսի հիմնարար ուսմունքներին, որոնք Նա ինքն է արտահայտել Լեռան քարոզում։ Ես Ձեզ երաշխիք եմ տալիս՝ հետևե՛ք 50-օրյա պլանին, և Սուրբ Ծնունդը նոր իմաստ կստանա Ձեզ համար այս տարի։ Դուք կբացահայտեք Քրիստոսին, որը Սուրբ Ծննդյան մեջ է։ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ» ասացվածքը կդադարի լինել բացիկի վրայի դրոշմ և կդառնա մի բան, որը կազդի Ձեր կյանքի վրա Սուրբ Ծննդյան օրը և դրան հաջորդող 364 օրերի ընթացքում։
Անհամբերությամբ սպասում եմ, որ Դուք մեզ հետ կլինեք այս ճանապարհորդության ընթացքում։ Այսօր ընդունեք այն մարտահրավերը, որ այս Սուրբ Ծննդյան շրջանը դարձնեք այնպիսին, որտեղ Դուք կանցնեք Սուրբ Ծնունդ տոնից դեպի Սուրբ Ծնունդ՝ մեր մեջ եղող Քրիստոսը։
Մենք սկսում ենք այսօր պարզ աղոթքով. «Տե՛ր մեր Աստված, Հիսուս Քրիստոս, Դու իմ կյանքի կենտրոնն ես։ Դու սահմանել ես ժամանակը մարդկության համար, քանի որ մենք հաշվում ենք մեր օրերը Քո Հայտնությունից առաջ և Տիրոջ մեր տարում։ Այնուամենայնիվ, այն բոլոր հրաշքներով հանդերձ, որոնք, գիտենք, Քեզ են պատկանում, մենք կենտրոնանում ենք աշխարհիկ փայլի վրա և բաց թողնում այն կրակը, որով Դու լուսավորում ես մեր սրտերը։ Թող այս Մեծ պահքի շրջանը աճի շրջան լինի ինձ և իմ ընտանիքի համար։ Թող մենք մարտահրավեր ստանանք գտնելու Քեզ Սուրբ Ծննդյան ճշմարիտ տոնակատարության մեջ, որը զարդարում է մեր կյանքը։ Ամեն»։



2026 Epostle
2024 Հայր Վազգեն
2025 Հայր Վազգեն
2009 Հայր Վազգեն Մովսեսյան

2014 Հայր Վազգեն
2023 Epostle
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։