Համբարձում. Լիակատար իշխանություն և առանց վերքերի
Ճանապարհ դեպի բժշկություն. Զատիկ + 40-րդ օր
Այսօր Համբարձման օրն է՝ բժշկության տոնը։ Երբեք այն այնպես չէի հասկացել, ինչպես հասկանում եմ այսօր։
Համբարձման տոնը նշվում է Զատիկից 40 օր անց։ Մինչ Զատիկը նշանավորում է հաղթանակը, այս տոնը նշանավորում է դեպի վեր շարժումը և Հարությունից հետո բժշկության ընթացքը։
Հետաքրքիր է, որ քրիստոնեական պատմությունը չի ավարտվում Հարությամբ։
Խաչելությունը դավաճանության, վիրավորանքի, ցավի, տառապանքի և կորստի վերջնական պատմությունն է։ Խաչելությունից հետո մենք հայտնվում ենք Դատարկ գերեզմանի մոտ՝ մի վայրում, որտեղից կարող ենք նայել Խաչին և այդ օրն անվանել «Ավագ» ուրբաթ։ Հարության համատեքստում Խաչելությունն ավարտված է։ Այն վերջացել է։ Ցավն ու տառապանքը հաղթահարված են, սակայն վերքերը դեռ մնում են։ Եվ ահա թե ինչու քրիստոնեական պատմությունը չի ավարտվում Հարությամբ։
Հարությունից մեկ կամ երկու շաբաթ անց Քրիստոսի աշակերտներից Թովման խնդրում է շոշափել Քրիստոսի վերքերը։ Նրա ձեռքերի անցքերը, որտեղ մեխերն էին անցկացվել, դեռ բաց էին, ինչպես նաև նրա կողի վերքը։ Հարությունը հաղթանակ էր մահվան հանդեպ, բայց վերքերը դեռ բաց էին և չէին բուժվել։
Համբարձման ժամանակ Հիսուսը հռչակում է. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա»։ Նա համբարձվում է Երկինք լիակատար իշխանությամբ։ Նա համբարձվում է կատարելության վիճակում։ Վերքերը բուժվել են։
Սա Համբարձման տոնն է՝ բժշկության տոնակատարությունը։ Սա վերքերը հետևում թողնելու և կյանքի ամբողջականությունը գտնելու տոնն է։







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։