Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 26: Արդյունավետություն
Մեկը իր այգում տնկած մի թզենի ուներ. եկավ, նրա վրա պտուղ փնտրեց և չգտավ։ Այգեպանին ասաց. «Ահա երեք տարի է, ինչ գալիս եմ ու այս թզենու վրա պտուղ եմ փնտրում և չեմ գտնում. կտրի՛ր այն, ինչո՞ւ է հողը զբաղեցնում»։ Նա պատասխանեց. «Տե՛ր, թո՛ղ այն էլ այս տարի, մինչև որ նրա շուրջը փորեմ ու աղբ լցնեմ. գուցե պտուղ տա, իսկ եթե ոչ՝ ապա կտրի՛ր այն»։ – Հիսուս (Ղուկաս 13)
Կյանքն ունի նպատակ և իմաստ։ Աստծո կողմից մեզ տրված շնորհներն ու տաղանդները պետք է խնամել, զարգացնել և, ի վերջո, ծառայեցնել։ Մեծ պահքի ընթացքում Դուք բացահայտում և կապ եք հաստատում այդ տաղանդների հետ՝ գիտակցելով, որ դրանք ի պահ տրված շնորհներ են։