ՄՊ2021 – Օր 23 – Աշխարհ
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 23՝ Աշխարհ
«Որովհետև այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։ - Հիսուս (Ղուկաս 16)
Այս հայտարարության մեջ լույսի դիրքորոշումը աշխարհի հանդեպ չպետք է աննկատ մնա կամ դիտվի որպես պատահական։ Հիսուսը լույսի որդիների հակադրության մեջ չի խոսում խավարի մասին, այլ խոսում է հենց աշխարհի՝ մեր աշխարհի մասին, որը իրական է և մի իրողություն, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Մենք կոչված ենք լինելու այս աշխարհի ռեսուրսների և բարիքների տնտեսվարողները՝ կառավարելու դրանք։ Այդ գործընթացում մենք կոչված ենք օգտագործելու այս աշխարհի լեզուն, հմտությունները և միջոցները։ Մեծ պահքի ճանապարհին մենք կոչված ենք գույքագրելու մեր ակտիվներն ու պարտավորությունները՝ կապված մեր տաղանդների հետ։ Հասկանալը, որ մեր տաղանդներն ու ռեսուրսները գոյություն ունեն և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական աշխարհում, այսօրվա ճանապարհորդության կարևոր քայլն է։
Գրաֆիկա՝ Pixabay.com







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։