Պատերազմից տուժած Հայաստանի երեխաների հզորացում
Epostle-ի հիմնասյուներից մեկը հանրային ծառայությունն է։ «Նոր թռչնաբույն» նախագիծը Հայաստանում գործող շահույթ չհետապնդող սոցիալական ձեռնարկություն է, որը նպատակ ունի կիրառել սոցիալական ապացուցված ռազմավարություններ՝ ուղղված Հայաստանում պատերազմի և պատմական անարդարությունների հետևանքով տուժած երեխաների կյանքի և բարեկեցության էական բարելավմանը։ Մեծ շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն են կատարել այս նպատակի համար։ Epostle-ի փոդքաստեր Սուսաննա Պողոսյանը հանձնել է միջոցները և հնարավորություն ունեցել հանդիպելու Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված մայրերի և երեխաների հետ։ Նվիրատվություններն անմիջականորեն օգնում են կարիքավոր ընտանիքներին առաջնային անհրաժեշտության պարագաներով և ոչ միայն։ Ընտանիքներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Epostle-ին և բոլոր աջակիցներին։





2023 Epostle
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։