Մեծ Պահքի ուղերձ 2020, 40-ից 12-րդ օրը
Friday, March 6 – Lenten Journey 2020 Day 12 of 40
Մեծ պահքի ուղին մեր միջև հաշտվելու մասին է, որպեսզի կարողանանք հաշտվել Աստծո հետ։ Մեր մտքերից պառակտիչ և չար մտքերը հեռացնելը բնական առաջին քայլն է այն գործողությունները կանխելու համար, որոնք հետևում են և քայքայում մեր հարաբերությունները։ Մեր էությունից դրանք հեռացնելուց հետո մենք պետք է փոխարինենք դրանք այն միակ մտքով, որը բավականաչափ հզոր է այդ մտքերը հեռու պահելու համար։ Այդ զորությունը գալիս է սիրուց։ Սերը կյանքի այն միակ բաղադրիչն է, որը կարող է հաղթահարել մեզ պառակտող և կործանող մտքերն ու խոսքերը։ Ինչպես գրում է Առաքյալը. «Սերը թող լինի առանց կեղծավորության. ատեցե՛ք չարը, հարեցե՛ք բարուն» (Հռոմեացիս 12:9)։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։