Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 13-րդ օրը (40-ից)
Շաբաթ, մարտի 7 – Մեծ պահքի ուղի 2020, օր 13՝ 40-ից
Առանց սիրո ի՞նչ իմաստ կամ ի՞նչ նպատակ կարող է ունենալ մեր գոյությունը։ Սերը կյանքի անհրաժեշտ բաղադրիչն է։ Այն առկա է մեզանից յուրաքանչյուրի մեջ, և Մեծ պահքի այս շրջանում Դուք ոսկե հնարավորություն ունեք սնուցելու և զարգացնելու սիրո զգացումը՝ այդպիսով ձևավորելով անհրաժեշտ սովորություններ՝ դժվարությունները հաղթահարելու համար նույնիսկ պահքի ավարտից հետո։ Թեև ժուժկալությունն ու սահմանափակումները պահքի ուղու մի մասն են կազմում, հավատացյալի համար ավելի մեծ խնդիր է սեր դրսևորելը և ներդաշնակ լինելը ընտանիքի, ընկերների, շրջապատող աշխարհի, բնության և, ի վերջո, ամենքի՝ մասնավորապես Աստծո հետ։ «Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է»։ (Ա Հովհաննես 4:8)





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։