Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 16-րդ օրը (40-ից)
Երեքշաբթի, մարտի 10 – Մեծ պահքի ուղի 2020, օր 16՝ 40-ից
Անառակ որդին (Ղուկաս 15:11-32) կորցրել էր իր ուղղությունը։ Մոլորվելը երբեք դիտավորյալ չէ։ Ոչ ոք չի սկսում իր ճամփորդությունը՝ հույս ունենալով մոլորվել։ Կյանքի ճանապարհին Դուք հանդիպում եք բազմաթիվ դժվարությունների ու խոչընդոտների, որոնք թույլ չեն տալիս հասնել կյանքի այն լիությանը, որին ձգտում եք։ Այդ խոչընդոտները ճանապարհային արգելքների պես կանգնում են Ձեր երազանքներին հասնելու ճանապարհին։ Երբ ճանապարհը փակ է, Դուք անմիջապես փնտրում եք շրջանցելու ուղիներ, և այդ ընթացքում շեղվում եք ճիշտ ուղուց։ Դուք մոլորվում եք։ Պարզելը, թե որտեղ եք շեղվել կամ շրջվել, դեպի տուն տանող Մեծ պահքի ճանապարհի մի մասն է։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։