Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 27-րդ օրը (40-ից)
Շաբաթ, մարտի 21 – Մեծ պահքի ուղի 2020, օր 27՝ 40-ից
Երկրային կյանքի ընթացքում մարդու հոգին բնակվում է մարմին կոչվող պատյանում։ Մինչ Մեծ պահքի շրջանը մաքրագործում է ոգին ու հոգին, երբեմն հարկավոր է լինում ֆիզիկական սպառնալիք, որպեսզի մենք գիտակցենք մարմնի, մտքի և հոգու միջև եղած յուրահատուկ կապը։ Այսօր մենք՝ որպես աշխարհ, կենտրոնացած ենք համավարակի վրա, որը սպառնում է մարմնին՝ հոգու տաճարին։ Սուրբ Պողոս առաքյալը գրում է. «Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մեջ է, որ ստացել եք Աստծուց» (Ա Կորնթ. 6:19)։ Այսօր, վիրուսային վտանգների հանդեպ համաշխարհային զարթոնքի պայմաններում, մեզ տրվում է ոսկե հիշեցում՝ խնամելու ոգին և ամուր պահելու մարմինը՝ գալիք գործերի համար։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։