Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 28-րդ օրը (40-ից)
Կիրակի, մարտի 22 – Մեծ պահքի ուղի 2020, օր 28՝ 40-ից
Կյանքում աղոթքի կարևորության մասին Հիսուսը պատմում է Անիրավ դատավորի առակը (Ղուկաս 18:1-8), որի անունով էլ կոչվում է Մեծ պահքի այս կիրակին։ Այստեղ մի մարդ է, որ ո՛չ Աստծուց է վախենում, ո՛չ էլ մարդկանց հարգում, սակայն «հոգնում է» արդարություն փնտրող և իրեն անդադար կանչող աղքատ այրուց։ Սուրբ Ղուկասն այս պատմության սկզբում նշում է, որ Հիսուսն այս առակը պատմեց ցույց տալու համար, որ «պետք է միշտ աղոթել և չձանձրանալ» (հմր. 1)։ Աղոթքը մեր զրույցն է Աստծո հետ, որը երբեմն կարող է մեր կողմից մենախոսության նմանվել։ Փոխարենը, եկեք դիմենք այն պարզ խոսքերին, որոնք մեր ամենօրյա աղոթքի սկզբնակետն են։ Դրանք մեր Տիրոջ կողմից պատվիրված խոսքերն են՝ «Քո կամքը թող լինի» (Մատթեոս 6:10)։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։