Մեծ Պահքի ուղերձ 2020, 40-ից 30-րդ օրը
Երեքշաբթի, մարտի 24 – Մեծ պահքի ուղևորություն 2020, 40-ից 30-րդ օրը
Աղոթքը պետք է լինի այնքան բնական, որքան ծնողի, հարազատի կամ ընկերոջ հետ զրույցը: Եղեք անկեղծ ու բաց: Ձեր աղոթքի առանձնության մեջ կարող եք թոթափել հոգսերը և ընդունել սիրո ջերմությունն ու մխիթարությունը: Առաքյալը գրում է. «Ոչինչ հոգ մի՛ արեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով ձեր խնդրվածքները գոհությամբ թող հայտնի լինեն Աստծուն: Եվ Աստծու խաղաղությունը, որ վեր է, քան ամեն մտքից, կպահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով» (Փիլիպպեցիս 4:6-7):





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։