Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 31-րդ օրը (40-ից)
Չորեքշաբթի, մարտի 25 –
Աղոթքը Աստծո հետ զրույց է։ Զրուցելու տարբեր եղանակներ կան։ Օրինակ՝ մենախոսությունը միակողմանի զրույց է, որի նպատակը տեղեկատվություն փոխանցելն է։ Ճառը նույնն է, բայց հուզականորեն հագեցած։ Վեճը երկկողմանի զրույց է, որի նպատակը հակառակորդին համոզելն է կամ սեփական դիրքորոշումը պաշտպանելը։ Սակայն երկխոսությունը մի զրույց է, որը կառուցում է հարաբերություններ, քանի որ կողմերը ոչ միայն խոսում են, այլև լսում միմյանց։ Դուք Աստծո հետ զրույցի ո՞ր տեսակն եք ընտրել։ Արդյո՞ք Դուք հարաբերություններ եք կառուցում Նրա հետ։ Դա անելու համար խոսե՛ք և լսե՛ք։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։