Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 34-րդ օրը (40-ից)
Շաբաթ, մարտի 28 – Մեծ պահքի ուղի 2020, օր 34՝ 40-ից
Մեծ պահքի ընթացքում առիթներ են լինում խորհելու նրանց մասին, ովքեր անցել են մեր ճանապարհը։ Այսօր Հայ եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի բանտարկությունը (289-301 թթ.) մի վայրում, որն այժմ անվանում ենք «Խոր վիրապ»։ Նման պատմությունները կապված են իրենց պատմական ժամանակաշրջանի հետ, սակայն դրանց արժեքն այն է, որ դրանք խոսում են մեզ հետ՝ յուրաքանչյուր սերնդի հետ՝ իր ժամանակին համահունչ։ Այսօր մենք՝ որպես աշխարհ, բանտարկված ենք համավարակի հետևանքներով, որոնք մեզ տանում են հուսահատության, անհույս վիճակի և նույնիսկ մահվան անդունդը։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի 13-ամյա բանտարկության պատմությունը սովորեցնում է կարգապահության, աղոթքի և Տիրոջ հանդեպ ունեցած հույսի արժեքը. սրանք են այն նույն միջոցները, որոնք անհրաժեշտ են մեր անհատական և հավաքական բանտերից դուրս գալու համար։ Հիսուսը պատվիրում է, որ որոշ չարիքներ «միայն աղոթքով ու ծոմապահությամբ կարող են դուրս գալ»։ (Մարկոս 9:29)





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։