Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 39-րդ օրը (40-ից)
Հինգշաբթի, ապրիլի 2 – Մեծ պահքի ուղի 2020, 40 օրերից 39-րդ օրը
Եկեղեցին մեզ պարգևել է Մեծ պահքի շրջանը։ Եկեղեցին՝ Քրիստոսի մարմինը, առաջնորդել է մեզ պահքի այս ուղու ընթացքում, և եկել է ժամանակը, որպեսզի մենք շարունակենք մեր ընթացքը։ Կյանքը մեր առջև է, պատրաստ մեզ ընդունելու, իսկ մենք՝ պատրաստ այն ընդունելու։ Երբ Հիսուսին հարցնում են, թե ում է Նա համարում Իր ընտանիքը, Նա պատասխանում է. «Իմ մայրը և Իմ եղբայրները նրանք են, որ Աստծու խոսքը լսում և կատարում են» (Ղուկաս 8:21)։ Մենք կոչված ենք գործուն կյանքի՝ ոչ միայն լսելու, այլև կատարելու Աստծու խոսքը։ Գտե՛ք Մեծ պահքի ուղու ավարտը, երբ այն միահյուսվում է Ձեր կյանքին։ Հաշվե՛ք Ձեզ շնորհված օրհնությունները և հիացե՛ք Ձեր շուրջը կատարվող հրաշքներով։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։