Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 4-րդ օրը (40-ից)
Հինգշաբթի, փետրվարի 27 – Մեծ պահք 2020, 40-օրյա շրջանի 4-րդ օրը
Մեծ պահքը խորհուրդ և նպատակ ունի։ Մեծ պահքի ուղին ամենևին էլ 40-օրյա սննդակարգ չէ, այլ ժամանակ՝ ինքներս մեզ ավելի ջերմեռանդ աղոթքներով և ուրիշներին օգնելու հնարավորություններով կրթելու համար (Մատթեոս 6)։ Մեծ պահքի ուղին տևում է 40 օր, սակայն դրա ազդեցությունը զգացվում է հաջորդող 325 օրերի ընթացքում։ Ամենահմուտ բասկետբոլիստից մինչև ամենահոգևոր քահանա, ամենատաղանդավոր բանաստեղծից մինչև ամենափորձառու վիրաբույժ՝ յուրաքանչյուր ոք, ով հասնում է գերազանցության իր ոլորտում, դա անում է կարգապահության և կենտրոնացման հետևողական դրսևորման շնորհիվ։ «Ես եկա, որ [Դուք] կյանք ունենաք,- ասում է մեր Տեր Հիսուսը,- և առատությամբ ունենաք» (Հովհաննես 10:10)։ Խորհուրդը, նպատակը, կենտրոնացումը և կարգապահությունը այս ուղու հիմքերն են։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։