Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 9-րդ օրը (40-ից)
Երեքշաբթի, մարտի 3 – Մեծ պահքի ուղի 2020, օր 9՝ 40-ից
Մեծ պահքի երկրորդ շաբաթվա ընթացքում մենք առավել կխորացնենք մեր պահեցողության ուղին Տիրոջ խոսքերով. «Լսե՛ք և հասկացե՛ք. ոչ թե այն, ինչ մտնում է բերանը, պղծում է մարդուն, այլ այն, ինչ դուրս է գալիս բերանից, դա՛ է պղծում մարդուն» (Մատթեոս 15:11)։ Սա խորին պատգամ է։ Քրիստոնեական կյանքում, և հատկապես Մեծ պահքի շրջանում, մենք հաճախ կենտրոնանում ենք կյանքի օրենքների ու կանոնների՝ թույլատրելիի և արգելվածի վրա։ Մենք հաճախ սխալ հարցեր ենք տալիս. արդյո՞ք պետք է ձեռնպահ մնալ այս կամ այն տեսակի կերակուրից։ Այսօր մենք փորձում ենք ավելին անել՝ խորհրդածելով այդ կանոնների իմաստի շուրջ։ Ի՞նչն է պարզեցված կյանքի, աղոթքի ավելացման և սննդից հրաժարվելու մեջ, որը մեզ ավելի լավը կդարձնի։ Ինքնաքննությունը սկսվում է ճիշտ հարցեր տալուց։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։