Մեծ պահքի ուղի 2020 – Ներածություն (Բուն Բարեկենդան)
Մեծ պահքի ուղին՝ 2020
Կիրակի, փետրվարի 23 – Բուն Բարեկենդան
Բարի գալուստ Մեծ պահքի ուղի։ Մեծ պահքը եկեղեցու կողմից սահմանված ժամանակաշրջան է՝ նախատեսված անձնական ինքնաքննության և հոգևոր աճի համար։ Այս 40-օրյա շրջանում Դուք հրավիրված եք օգտագործելու պահքի և աղոթքի գործիքները՝ սիրո դրսևորումների հետ մեկտեղ (տե՛ս Մատթեոս 6), որպեսզի հաղթահարեք կյանքի մարտահրավերները։ Այսօրվանից սկսած՝ մենք կտրամադրենք ամենօրյա պատգամներ՝ Մեծ պահքի այս շրջանում Ձեզ օգնելու և քաջալերելու համար։ Այսօր «Բարեկենդանի» օրն է՝ ի հակադրություն այն զուսպ ապրելակերպի, որը սկսում ենք վաղվանից։ Վայելե՛ք օրը և պատրաստ եղե՛ք սկսելու Մեծ պահքի ուղին։






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։