ՄՊ 2021 – Օր 3 – Ստվերներ
Բարի գալուստ 2021 թվականի Մեծ պահքի ուղևորությանը. Հավատքը հետհամավարակային աշխարհում
Տեր Վազգեն Մովսեսյանի ամենօրյա խորհրդածությունները Մեծ պահքի ընթացքում
Օր 3 – Ստվեր
Ամեն տեսակ բարի պարգև և ամեն տեսակ կատարյալ նվեր վերևից է իջնում լույսերի Հորից, որի մոտ չկա ոչ մի փոփոխություն և ոչ էլ ստվեր՝ շրջվելու պատճառով։ – Հակոբոս 1:17
Մեր եկեղեցու հայրերից մեկը նշել է, որ արևին ընդառաջ նայելիս մենք ստվերներ չենք տեսնում։ Միայն արևից շրջվելիս ենք մենք նկատում ստվերները։ Արևը մեր մոլորակի լույսի և էներգիայի աղբյուրն է։ Նույնիսկ ստվերներում բավականաչափ լույս կա՝ մեզ և ամբողջ կյանքը էներգիայով լցնելու համար։ Սա արևի զորության վկայությունն է։ Հիսուսը՝ Աշխարհի Լույսը, լուսավորում է մեզ, և երբ մենք դեպի Նա ենք շրջված, ոչ մի ստվեր կամ թաքնվելու տեղ չենք գտնում։ Եվ նույնիսկ երբ մենք շրջվում ենք ու նկատում ստվերները, Նա շարունակում է էներգիա հաղորդել մեզ և ամբողջ կյանքին։






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։