ՄՊ – Օր 30 – Նպատակ
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 30. Նպատակ
Գնանք մերձակա գյուղաքաղաքները, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ ելել։ – Հիսուս (Մարկոս 1)
Մեծ պահքի վերջին 10 օրերին ընդառաջ՝ մեր ուշադրությունը սկսում է կենտրոնանալ գործողությունների վրա, որոնք պետք է առաջնորդվեն նպատակով։ Կյանքում Ձեր նպատակը սահմանվում է Ձեր կոչումով։ Յուրաքանչյուրս կոչված ենք կյանքում անելու ինչ-որ յուրահատուկ բան։ Մեծ պահքի ուղին մեզ հնարավորություն է տալիս ցրելու շփոթմունքի մշուշը և կենտրոնանալու մեր նպատակի վրա՝ որպես զավակ, գուցե որպես ծնող կամ ամուսին, որպես աշխատող՝ գործատու կամ աշխատակից... որպես մարդ, այսինքն՝ մեր՝ որպես անհատի նպատակի վրա։ Եվ, Հիսուսի պես, հռչակել այն։
Գրաֆիկական պատկեր՝ FreeIMG.net






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։