ՄՊ2021 – Օր 11 – Պատվաստանյութ
Բարի գալուստ Մեծ պահքի 2021թ. ուղևորություն.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
Տ. Վազգեն Մովսեսյանի կողմից
Օր 11. Պատվաստանյութ
Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա ամեն ինչ նախապես ասացի ձեզ։ – Հիսուս (Մարկոս 13:23)
Համավարակից հետո մեր աշխարհում մենք գտել ենք նոր փրկիչ՝ պատվաստանյութը։ Այսօր մենք ունենք պատվաստանյութեր, որոնք կորոնավիրուսի՝ COVID-19-ի դեմ մեր հավաքական հույսն են։ Պատվաստանյութը «մի արտադրանք է, որը խթանում է մարդու իմունային համակարգը՝ որոշակի հիվանդության նկատմամբ անձեռնմխելիություն ձեռք բերելու համար՝ պաշտպանելով մարդուն այդ հիվանդությունից»։ Մենք շտապում ենք պատվաստվել, ինչպես արել ենք անցյալում պոլիոմիելիտի, ծաղիկ հիվանդության, դիֆթերիայի նման չարագուշակ սպառնալիքների դեմ, որոնք այլևս վտանգ չեն ներկայացնում զանգվածային բնակչության համար։ Մեծ պահքի ընթացքում մենք լսում ենք Հիսուսի տված նախազգուշացումները՝ «...զգո՛ւյշ եղեք...» և հասկանում ենք դրանք՝ չարի և անաստվածության դեմ անհրաժեշտ անձեռնմխելիություն ձեռք բերելու համար։ Սրանք հոգևոր մահվան դեմ պատվաստանյութերն են, և մենք դրանք հայտնաբերում ենք աղոթքի, պահքի և ողորմության դեղատոմսի ներքո։
Լուսանկարը՝ Singularity Hub 2021







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։