ՄՊ2021 – Օր 17 – Ամբողջականություն
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 17. Ամբողջականություն
«Բայց հայրն ասաց իր ծառաներին. “Շուտ հանե՛ք առաջին պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատանին դրե՛ք նրա մատին և կոշիկները՝ ոտքերին”»։ – Հիսուս (Ղուկաս 15)
Առողջության վերականգնումը՝ լինի դա վիրուսային հարձակումից հետո, թե խզված հարաբերություններից հետո, բարդ գործընթաց է։ Այդ ճանապարհին ֆիզիկական և հոգեկան առողջությունը կարող է խաթարվել՝ լիարժեք ապաքինումը դարձնելով գրեթե անհնարին։ Աստծո կողմից մեզ շնորհված ապաքինումը կատարյալ է և ամբողջական։ Մեծ պահքի ընթացքում Դուք բացահայտում եք Ձեր թուլությունները և գնահատում Ձեր ուժեղ կողմերը։ Այս երկուսի միջև նուրբ հավասարակշռությունը որոշվում է Ձեր ընկալմամբ, վերաբերմունքով և Աստծո հետ ունեցած հաղորդակցությամբ։







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։