ՄՊ2021 – Օր 18 – Միշտ
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 18՝ Մշտապես
Եւ հայրը նրան ասաց. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և այն ամենը, ինչ իմն է, քոնն է»։ – Հիսուս (Ղուկաս 15։31)
Մեծ պահքի ընթացքում մեր կատարած ինքնաքննության գործընթացի մի մասն է կազմում մեր ունեցվածքի և պարտավորությունների հաշվառումը։ Երբեմն պարտավորությունները մեզ այնքան են ճնշում, որ մենք չենք կարողանում պատշաճ կերպով օգտվել մեր ունեցած հարստությունից։ Գիտակցելը, որ Դուք մշտապես Աստծո հոգածության ներքո եք և ապրում եք Նրա շնորհով, մի բացահայտում է, որին կարող եք հանգել, և երբ այն արդեն կատարված է, պետք է այն դասել Ձեր պահքի հաշվառման ցուցակի ակտիվների սյունակի ամենավերին հորիզոնականում։
Գրաֆիկա՝ «Մշտապես միացված» HBR







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։