ՄՊ2021 – Օր 33 – Արտաքին տեսք
Մեծ պահքի ուղևորություն 2021.
Հավատքը հետհամավարակային աշխարհում
հեղինակ՝ Տ. Վազգեն Մովսեսյան
Օր 33. Արտաքին տեսք
Վա՜յ ձեզ, դպիրներդ և փարիսեցիներդ, կեղծավորնե՛ր, որ նման եք սպիտակեցված գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ պղծությամբ։ Այդպես էլ դուք. դրսից մարդկանց աչքին արդար եք երևում, բայց ներսից լի եք կեղծավորությամբ ու անօրինությամբ։ – Հիսուս (Մատթեոս 23)
Մեր արտաքին տեսքը, անշուշտ, կարևոր է։ Այն հիմք է ստեղծում մեր աշխատանքի, հասարակական գործունեության, ընկերական և այլ հարաբերությունների համար։ Սակայն Հիսուսը հիշեցնում է մեզ, որ նույնքան, եթե ոչ ավելի կարևոր է մեր հոգու տեսքը։ Պատկերացրեք, թե որքան ավելի խորը, անկեղծ և գրավիչ կդառնային մեր աշխատանքը, հասարակական կյանքը, ընկերությունն ու հարաբերությունները, եթե մենք կոփեինք մեր ներքին հոգին։
Պատկեր՝ Հին գերեզմանոց, publicdomainpictures.net







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։