Աղոթք սեպտեմբերի 11-ի 10-րդ տարելիցի առթիվ
Այս առավոտ ժամը 6:58-ին՝ սեպտեմբերի 11-ի հարձակման օրվանից և ժամից ուղիղ 10 տարի անց, մենք հավաքվեցինք Գլենդելի հրշեջ ծառայությունում՝ հիշատակի արարողության համար: Զոհված հրշեջների անունները հիշատակվեցին հանդիսավոր ընթերցմամբ: Ինձ խնդրեցին աղոթքն ասել: Խնդրում եմ, միացեք ինձ Ձեր աղոթքներով:
Թող երբեք չմոռանանք այդ օրվա ողբերգությունը. թող կորցրած կյանքերի հիշատակը մեզ զգոն պահի խաղաղություն փնտրելու և արդարության համար աշխատելու մեր վճռականության մեջ: Նույն կերպ, թող մեզ ոգեշնչեն նրանց քաջությունը, ովքեր գնացին ընդառաջ ողբերգությանը, մինչ մյուսները փախչում էին: Թող մեծարենք նրանց խիզախությունը, ովքեր կանգնեցին և այսօր էլ կանգնած են՝ օգնելով ուրիշներին, որպես սիրո զորության վկայություն:
Այսօր այստեղից հեռանալիս զորացրեք մեզ՝ ամերիկացիներիս, որպեսզի նայենք մեր նախապաշարմունքներից այն կողմ և տեսնենք ՁԵՐ ներկայությունը բոլոր այն մարդկանց մեջ, ում հանդիպում ենք: Լցրեք մեզ՝ յուրաքանչյուրիս, հավատքով, հույսով և սիրով, որպեսզի հավատանք ավելի պայծառ վաղվան, հույս ունենանք յուրաքանչյուրի մեջ եղած բարության հանդեպ և ամեն ինչ անենք մեր սրտերում սեր ունենալով:





Հրաշալի ասված է: Աստված օրհնի մեզ բոլորիս
Հրաշալի է!! Շնորհակալություն, Հայր Վազգեն. իմ սիրտն ու միտքը միանում են Ձեզ այս աղոթքում: Ամեն