Հետամնացություն. վախեր և նախապաշարմունքներ
Հաջորդ քայլը # 10 – 20 օգոստոսի, 2008 թ.
Բեն Սթիլերից մինչև Քերոլ Ջուրոյան՝ այս «Հաջորդ քայլը» հաղորդումը նվիրված է մտավոր հետամնացությանը և մեր վերաբերմունքին։ Քերոլ Ջուրոյանը Գլենդելում գործող Մտավոր հետամնացների ասոցիացիայի գործադիր տնօրենն էր։ Հարցազրույցում Քերոլը կիսվում է աշխատանքային 25-ամյա փորձով՝ պատմելով, թե ինչպես է հաղթահարել վախն ու նախապաշարմունքները։ Այս թողարկման մեջ Տեր Վազգենը նաև անդրադառնում է Սադլբեք ֆորումին, որին մասնակցել են նախագահի թեկնածուներ Օբաման և Մակքեյնը, սակայն այս մասին ավելի մանրամասն՝ հաջորդ շաբաթ։ Երաժշտական ընտրանին (Vem Radio) նվիրված է այն երկու անձանց հիշատակին, որոնց կորցրինք այս շաբաթ՝ փոքրիկ Զավեն Ջենդյանին և Մարիամ Փափարիգյանին։
թարմացված է 031821 mm











Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։