Երևանցի վիրաբույժ. բժիշկ Անի Բաբայանը՝ IHS-ի հյուր
Բժիշկ Անի Բաբայան
Հաջորդ սերնդի կրթումը «In His Shoes» առաքելության կողմից կազմակերպված բոլոր ծրագրերի և նախագծերի հիմնական ուղենիշն է։ Մեր «Կանանց հզորացում և առաջընթաց» նախագծի շրջանակներում՝ որպես Հայաստանի խոստումնալից վիրաբույժ, բժիշկ Անի Բաբայանը 2021 թվականին ստացավ մեր կրթաթոշակը՝ Մոսկվայում շարունակական կրթական դասընթացներ անցնելու համար։ Այս տարի մենք ուրախ ենք աջակցել բժիշկ Բաբայանին նրա մասնագիտական կատարելագործման գործում՝ Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում Ամերիկյան ճողվածքաբանական ընկերության (AHS) տարեկան ժողովին և վիրաբուժական հմտությունների լաբորատորիային մասնակցելու հարցում։ Բժիշկ Բաբայանը AHS-ի համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Յուրի Նովիցկու կողմից։ Այնտեղ Դուք կտեսնեք, թե ինչպես նա կհանդիպի և կշփվի իր վիրաբույժ գործընկերների հետ։

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնն ունի 16 դասախոս, որոնցից միայն մեկն է կին։ Որպես միակ կին վիրաբույժ՝ բժիշկ Անի Բաբայանը առանցքային դեր է խաղում ինչպես երիտասարդ բժիշկների կրթման, այնպես էլ համալսարանի պատերից ներս և դրանից դուրս գենդերային հավասարության օրինակ ծառայելու գործում։ Բժիշկ Բաբայանը ավարտել է բժշկական համալսարանը 2018 թվականին և այդ ժամանակից ի վեր իր մասնագիտական ուղին նվիրել է վիրաբուժական հմտությունների կատարելագործմանն ու ընդլայնմանը՝ միաժամանակ դասավանդելով ուսանողներին ճողվածքների, լեղապարկի հիվանդությունների, ընդհանուր վիրաբուժական տեխնիկայի և հաստ աղիքի վիրաբուժական հիվանդությունների վերաբերյալ։
Համաժողովից հետո Դուք նրան կտեսնեք Լոս Անջելեսում, որտեղ նա կմասնակցի ճողվածքաբանության առաջատար մասնագետների վիրաբուժական դիտարկումներին և վերապատրաստմանը։ Հետևեք նրա հարցազրույցներին առաջիկա շաբաթների ընթացքում։
Դիտեք բժիշկ Բաբայանի դասախոսությունը AHS-ում
Նկարագրություն
Սեպտեմբերի 11-ին՝ կիրակի օրը, նա մասնակցեց Սուրբ Ղևոնդյանց հայկական տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին, իսկ արարողությունից հետո՝ Արևմտյան թեմի 95-ամյակի տոնակատարությանը։ Լուսանկարում՝ «In His Shoes»-ի անունից Տեր Վազգենի և երեցկին Սյուզան Մովսեսյանի հետ։














Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։