Սարկավագների խորհուրդը հրդեհից տուժածների օգնության հիմնադրամ է ստեղծում
Հրատապ օգնություն հրդեհից տուժածներին
Արևմտյան թեմի Սարկավագների խորհուրդը դրամական նվիրատվություններ է հավաքում՝ օգնելու երկու ընտանիքի, որոնք ավերիչ կորուստներ են կրել Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով (2025թ. հունվարի 7-9-ը)։ Հրդեհից տուժած բազմաթիվ ընտանիքներից այս երկուսն ընտրվել են Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ խորհրդակցության արդյունքում։ Այս հատուկ հիմնադրամի ամբողջ հասույթը՝ հավաքագրված միջոցների 100%-ը, 2025թ. մարտի 22-ին կփոխանցվի այդ ընտանիքներին։
Խնդրում ենք օգնել տարածել տեղեկությունը՝ կիսվելով այս էջով կամ այս QR կոդով։
Շնորհակալություն Ձեր առատաձեռնության համար, Աստված օրհնի Ձեզ։
Նվիրաբերել այստեղ



