Անիրավ դատավորը. «Հիմնական» ուղերձ
Ծխական քահանայի պատգամը «Բանալի» տեղեկագրից – 18 մարտի 2012
Անիրավ դատավորի մասին պատմությունը վերջին առակն է այն եռերգության մեջ, որը Հայ եկեղեցին մեզ է պատվիրել Մեծ պահքի ընթացքում։ Այն ընդգծում է անիրավ անձնավորության գործողությունները և նրան ներկայացնում որպես պատմության հերոս։
Այսօր քարոզի ընթացքում մենք կուսումնասիրենք այս կերպարին և այն դասը, որը նա տալիս է աղոթքի վերաբերյալ։ Սակայն այսօրվա պատմությունն ավելին է պարունակում...
Ի տարբերություն այլ առակների՝ սա իր նպատակը բացահայտում է հենց սկզբից։ Ավետարանիչ Սուրբ Ղուկասը գրում է. ««Ապա Հիսուսն իր աշակերտներին մի առակ պատմեց՝ ցույց տալու համար, որ նրանք պետք է միշտ աղոթեն և չհուսահատվեն»։ Հավանաբար, հենց թյուրիմացության և շփոթության տեղիք չտալու համար է, որ Սուրբ Ղուկասն այս նախաբանն է առաջարկում։ Ես սա նշում եմ, քանի որ մենք հաճախ ենք ձգտում բացատրություններ գտնել կյանքի այն իրադարձությունների համար, որոնք թվում է, թե պատահականորեն են պատուհասում մեզ։ Ղուկասյան բացատրություն փնտրելը նույնպես Մեծ պահքի ուղևորության մի մասն է։
Սա աղոթքի, խորհրդածության, ինքնաքննության և մեր դրդապատճառներն ու զգացմունքները զննելու ժամանակ է։ Դատավորի մասին առակը լի է Մեծ պահքի վերջին շաբաթների ընթացքում աճելու հնարավորություններով։ Ես Ձեզ հրավիրում եմ նայել պատմությանը, ապա՝ ինքներդ Ձեզ։ Տեսեք Ձեզ այս պատմության մեջ, ապա դուրս եկեք դրա սահմաններից։
Անցած երեք կիրակիները՝ Անառակ որդու, Տնտեսի և Դատավորի, նվիրված են ներս նայելուն և հոգևորապես աճելու հնարավորություն գտնելուն՝ Աստծո աչքում, ինչպես նաև մեր սեփական հոգեկան խաղաղության համար։ - Տեր Վազգեն
Լսեք Տեր Վազգենի «Դատավորի» մասին պատգամը Youtube.com/armodoxy հասցեով
«Բանալին» Գլենդելի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու շաբաթաթերթն է։ Հիսուսն աշակերտներին հարցրեց. «Իսկ Դուք ո՞վ եք ասում, որ Ես եմ»։ Պետրոսը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծո Որդին»։ Այս հավատո խոստովանության համար Հիսուսը խոստացավ Երկնքի Արքայության բանալիները (Մտթ. 16)։ Գլենդելի Սուրբ Պետրոս եկեղեցում մեր հավատքն ու գործերը հիմնված են հենց այդ նույն դավանանքի վրա։ Սա այն բանալին է, որը բացում է քրիստոնյայի մեր ուղու դռները…






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։