Ճեմարան. քայլի՛ր և սովորի՛ր
Արմոդոքսին այսօր. «քայլելով» դեպի դպրոց
Ամառային արձակուրդն ավարտվել է, և դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսվել է։ Ուսումնառությունը տեղի է ունենում ինչպես դասարաններում, այնպես էլ թվային հարթակներում։
Հայ եկեղեցին առաջարկում է ուսուցման մի յուրօրինակ մեթոդ։ Այն կիրառվել է դարեր շարունակ և կարող է օրինակ ծառայել բարդ աշխարհում գիտելիք ստանալու համար։
Հայերենում ճեմարան բառը ծագում է «քայլել»՝ «ճեմել» բայից։ Վանքերի շուրջ գտնվող երկար ու լայն ճեմուղիները ժամանակին ծառայում էին որպես դասասրահներ, որտեղ երիտասարդ միաբանները հավաքվում էին իրենց վարդապետի շուրջ՝ երկխոսության միջոցով գիտելիք ստանալու համար։ Այս զրույցներում միահյուսվում էին փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, քրիստոսաբանությունը և տիեզերագիտությունը։
«Ճեմարանական» ուսուցման մոդելը հայ եկեղեցու այն արժեքավոր գործիքներից է, որն արժե որդեգրել։ Այն աշխարհում, որտեղ թյուրիմացությունը դարձել է նորմ, որտեղ անձնական զրույցները փոխարինվել են կարճ հաղորդագրություններով, իսկ բարդ խնդիրները լուծվում են մեկ գրառմամբ, բովանդակալից և արդյունավետ երկխոսության մեջ մտնելու կարողությունը մի արվեստ է, որը կարող է խաղաղության հասնելու ուղի դառնալ։
Մենք աղոթում ենք. «Տե՛ր, Դու մեզ տվեցիր մեկ բերան՝ խոսելու, և երկու ականջ՝ լսելու համար։ Ազատի՛ր մեզ մեր ինքնահավանությունից և թույլ տուր լսել ու երկխոսել միմյանց հետ։ Իմ սրտում դրոշմի՛ր ուրիշներին ձեռք մեկնելու և նրանց գրկելու կանոնը, որպեսզի մեր աշխարհն ավելի լավը դարձնենք։ Ամեն»։

2025 Epostle
2024 Հայր Վազգեն
2014 Հայր Վազգեն
2025 Epostle




2025 Epostle
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։