Գալուստ 33-50. Աքսիոմ
Գալստյան 50 օրերից 33-րդ օրը. Աքսիոմ
Աքսիոմը հայտարարություն կամ դրույթ է, որն ինքնին ակնհայտ է։ Այն ապացուցման կամ լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Հիսուսի վերջին մի քանի հայտարարությունները՝ գանձերի, լույսի և հարստության մասին, հնչել են որպես աքսիոմներ։ Եվ այսօր, այս հայտարարությամբ, Հիսուսը խոսում է իշխանությամբ։ Աքսիոմատիկ հայտարարությունների համատեքստում Դուք կհասկանաք այս խոսքերի զորությունը։
Այսպիսով, Հիսուսն ասում է. «Ուստի ասում եմ ձեզ, մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Մի՞թե կյանքը կերակուրից ավելի չէ, և մարմինը՝ հագուստից։ Նայե՛ք երկնքի թռչուններին. նրանք ոչ ցանում են, ոչ հնձում, ոչ էլ շտեմարաններում հավաքում, բայց ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Մի՞թե Դուք նրանցից ավելի արժեքավոր չեք։ Ձեզանից ո՞վ կարող է իր հոգսերով իր հասակին մեկ կանգուն ավելացնել»։
Ինչո՞ւ եք հոգս անում հագուստի համար։ Դիտե՛ք դաշտի շուշանները, թե ինչպե՛ս են աճում. նրանք ոչ աշխատում են, ոչ էլ մանում, բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնն իր ամբողջ փառքի մեջ նրանցից մեկի պես չզարդարվեց։ Եթե Աստված այսպես է հագցնում դաշտի խոտը, որն այսօր կա, իսկ վաղը կրակն է նետվելու, մի՞թե առավել ևս Ձեզ չի հագցնի, թերահավատնե՛ր։
«Ուստի մի՛ հոգացեք և մի՛ ասեք՝ ի՞նչ պիտի ուտենք, կամ ի՞նչ պիտի խմենք, կամ ի՞նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են փնտրում այս ամենը։ Ձեր երկնավոր Հայրը գիտի, որ Դուք այս ամենի կարիքն ունեք։ Նախ փնտրե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ ամենը կտրվի Ձեզ։ Ուստի մի՛ հոգացեք վաղվա օրվա համար, քանզի վաղվա օրն ինքն իր հոգսն ունի։ Օրվա չարիքը բավական է օրվան»։ (Մատթեոս 6:25-34)
Հիսուսը դարձյալ, ինչպես Լեռան քարոզի ողջ ընթացքում, մատնանշում է Աստծո Արքայությունը և մեր ուշադրությունը շեղում օրվա հոգսերից։
Մենք այս խոսքերը կուսումնասիրենք հաջորդ անգամ։ Իսկ այսօր աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի 7-րդ ժամից. «Ամենատես Տե՛ր, մեղանչեցի Քեզ դեմ մտքով, խոսքով և գործով. ջնջի՛ր իմ հանցանքների մատյանը և գրի՛ր անունս Կենաց գրքում»։
Շապիկի լուսանկարը՝ Լունա և Գրեգորի Բեյլերյանների

Epostle.net 2023



Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։