«Պահք և աղոթք» հավելվածը հասանելի է այժմ
Ուրախ ենք տեղեկացնել, որ Epostle-ը համալրում է իր բովանդակությունը Արևմտյան թեմի լրատվական բաժնի հարուստ հավաքածուով, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ Աշի թվային աշխատանքներով և նորարարություններով։
«Պահք և աղոթք» հավելվածը կարող եք ներբեռնել անմիջապես Ձեր հեռախոսում։ Այն Ձեր ուղեկիցն է Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթներին համահունչ հոգևոր կյանք կառուցելու ճանապարհին։ Միացե՛ք պահեցողների համաշխարհային համայնքին, ստացե՛ք ծանուցումներ եկեղեցու կողմից սահմանված պահքի շրջանների մասին և հետևե՛ք Ձեր ամենօրյա հոգևոր գործերին՝ աղոթքին, Աստվածաշնչի ընթերցանությանը և բարեգործությանը։
Հավելվածը նոր հնարավորություններ է ընձեռում պահք պահելու, աղոթելու և Հայ եկեղեցու հետ հոգևոր կապն առավել խորացնելու համար։





2025 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։